Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վաչե Գաբրիելյա՞նն ինչու է ստվերում

Վաչե Գաբրիելյա՞նն ինչու է ստվերում
12.05.2015 | 00:17

«Խոպանչիներին հարկելու» մասին օրենքը բավականին բուռն արձագանք ունեցավ: Մեր տեղեկություններով՝ դրա լոբբինգով զբաղվել է անձամբ Սամվել Կարապետյանը` «Տաշիր գրուպի» ղեկավարը, սակայն նրա այս գաղափարին միս ու արյուն է տվել մի ողջ նախարարություն` իր ղեկավարով:
Պարզվում է, օրենքը մշակել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը` Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Ավելին, նախարարն անձամբ է պայմանավորվածություններ ձեռք բերել ռուսական կողմի հետ:
Թե կառավարության «փող բերելու» հերթական նախաձեռնությունը որքան է իրատեսական և խելքին մոտիկ, դեռ հարց է, քանի որ շատ տնտեսագետներ ոչ մի կերպ չեն կարողանում հաշվարկել այս օրենքի «օգուտները»: Մնում է, որ կառավարությունը` սեփական գործարարով, գլուխ հանի դրանից:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ